Հրապարակումներ

Անփոխարինելիս՝ երկիրս
Advertisements

Իրավիճակ և ելք

Տարիներ շարունակ Հայաստանը հետևողականորեն հասցվել է տնտեսական, քաղաքական, բարոյական դեֆոլտի:

Տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի մոնոպոլիզացումը, մասնավոր սեփականության դեմ պետականորեն կատարվող ոտնձգությունները, տնտեսական ազատ մրցակցության սահմանափակումը, պետական բարձր ստրուկտուրաններում ապօրինությունները, կոռուպցիան  գագաթնակետին են հասցրել սոցիալական անարդարությունը, սոցիական խավերի տարանջատումը: Եվ ազատ, խաղաղ կյանքի բացակայության հետևանքով շարունակվում է կործանարար արտագաղթը: (ավելին …)

Advertisements

«Ուր հաց, հոն կաց»

Ապրելով անկախ հայրենիքում` երբևէ մեծ ուշադրություն չեմ դարձրել «ուր հաց, այնտեղ կաց» ասացվածքի իմաստային նշանակությանը, և ժպիտով եմ վերաբերվել «ոչինչ» չասող իմաստին: Բայց այն հակառակ զգացումն առաջացրեց և մի քանի օր շարունակ մտածելու տեղիք տվեց, երբ այն կարդացի Ստամբուլի հայկական դպրոցներից մեկի` «Էսաեան» վարժարանի աշակերտների կողմից պատրաստված նոթատետրերում:

Տպավորություններն անմիջապես փոխվեցին, երբ հետաքրքրվեցի Ստամբուլի հայկական համայնքի, դպրոցների, նրանց գործունեության մասին, կուտակված հարցերի պատասխանը փորձեցի ստանալ հենց «Էսաեան» վարժարանի աշակերտներից: Ստամբուլ քաղաքում, որտեղ բնակվում են Թուրքիայի հայության 90%-ը, գործում են 19 հայկական դպրոց և 9 նախակրթարան, որոնք պետական ֆինանսավորում չեն ստանում և գոյատևում են եկեղեցիների հասույթների շնորհիվ: (ավելին …)

Նախագծից նախագիծ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ամեն օրդ միշտ լինում է յուրովի ու մեկը մյուսից հետաքրքիր ու հետաքրքիր: Այդ աշխարհը քո առաջ բացում է մեծ հնարավորություններ ու մեկտեղ խիստ պահանջկոտությամբ ստիպում օգտվել այդ հնարավորություններից, ժամանակից հետ չմնալ, սլանալ, ճանապարհին բացահայտել քեզ, քո սովորողներին, ձեր հնարավորությունները, ոգևորվել դրանից ու կրկին շարունակել սլանալ՝ բացահայտելու նորը, ավելի հետաքրքիրը: Ինչու՞ հնարավորություն, այլ ոչ ուղղակի աշխատանք, որովհետև քեզ ազատություն է տրված, դու ես արարիչը, դու ես մտածում, փնտրում, գտնում մի քանի լուծումներ, փորձում, մեկ-մեկ սայթաքում, նորից վեր բարձրանում, նորից փորձում, նորը փորձում…  (ավելին …)

Google հարթակը`ուսումնական տարածք

Ներկայումս ուսումնական գործընթացի կազմակերպումը հնարավոր չէ առանց ժամանակակից ուսումնական տեխնոլոգիաների: Կրթության և դաստիարակության ամենակարևոր արդի խնդիրը կարելի է համարել սովորողների մոտ 21-րդ դարի մարդու հմտությունների, գտնելու, հետազոտելու, վերլուծելու, խմբում աշխատելու, խնդիրներ լուծելու ունակությունների զարգացումը, անհատական պատասխանատվության բարձրացումը, հանդուրժողականության ձևավորումն այլոց տեսակետի հանդեպ, ինքնազարգացման հնարավորությունը: Բնականաբար այս խնդիրները լուծելու, 21-րդ դարին համահունչ շարժվելու համար կարևոր պայման է նաև մոբիլ ուսումնական միջավայրի ստեղծումը: Եթե մի քանի տարի առաջ դասավանդողները համացանցը հիմնականում օգտագործում էին տեղեկատվական նյութերի փնտրման համար, ապա այսօր համացանցն արդեն էլէկտրոնային ուսումնական օբյեկտների ստեղծման, ուսումնական ռեսուրսների պահպանման, դրանց փոխանակման ու տարածման, միջավայր է: Այդ նպատակներին ծառայող միջավայրներից են անվճար պլատֆորմների վրա ստեղծված կայքերն ու բլոգները, սոցիալական ցանցերում ուսումնական էջերը և վերջերս լայն կիրառում ունեցող Google հարթակը:

(ավելին …)

Հեռավար մեդիադպրոց

Հեռավար ուսուցումը նոր սերնդի նոր կրթության բաղկացուցիչներից է, որը ստեղծում է առանձին մի մեդիադպրոց: Այդ ժամանակակից կրթության պահանջարկը պայմանավորված է նրանով, որ սոցիալական առաջընթացը կենտրոնացված է տեղեկատվական ոլորտում: Գործընթացը տրամաբանական է և օբյեկտիվ`բնորոշ ամբողջ համաշխարհային հանրությանը: Այն արտահայտվում է մարդու գործունեության բոլոր ոլորտներում, այդ թվում՝ կրթության: Հիմնականում, շնորհիվ այդ գործընթացի, հնարավոր է ուսուցման սինթետիկ նոր ձև. դա հեռավար ուսուցումն է, որն իր մեջ ներառում է ավանդական կրթության լավագույն հատկանիշները: Հեռավար ուսուցման առաջացումն ու ակտիվ տարածումը կրթական համակարգի ադեկվատ արձագանքն է աշխարհում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներին,  տեղեկատվական հասարակության շարժին: (ավելին …)

Կրթական բլոգոսֆերան

Անհերքելի է բլոգոսֆերայի աճող ազդեցությունը հասարակական կյանքի բազմաթիվ ոլորտների վրա, այլ կերպ ասած՝ քաղաքացիական հասարակության յուրօրինակ միգրացիա է տեղի ունենում դեպի բլոգոսֆերա: Բացի նրանից, որ օրեցօր համացանցում ավելանում է ուսուցիչների թիվը, ովքեր ավելի վստահորեն են տիրապետում նոր վեբ գործիքների և դառնում են սեփական կրթական բովանդակության մշակողները, նրանք իրենց հետ բերում են նաև իրենց աշակերտներին: Իհարկե, շատ սովորողներ արդեն իսկ փորձառու ինտերնետ-օգտվողներ են, սակայն այժմ խոսքը մեդիակրթություն նրանց մուտքի մասին է: Մեդիակրթությունը դառնում է ավելի բաց ու բազմազան, ընդլայնվում է, փոխվում են որակները: Եթե նախկինում, մի քանի տարի առաջ, ուսուցիչներն օգտվում էին համացանցից հիմնականում պատարստի դասեր, թեստեր և շնորհանդեսներ փնտրելու համար, այժմ նրանք համացանցը լրացնում են սեփական ռեսուրսներով, ֆորումներում և բլոգներում փոխանակում իրենց մասնագիտական նյութերը և գաղափարներ, նախաձեռնում հեռավար ծրագրեր և այլն: Այսինքն՝ մասնագիտական գործունեությունն իրականացվում է մեդիայի միջոցով: Կփորձեմ ստորև դասակարգել այդքան շատ քննարկվող կրթական բլոգոսֆերան։ (ավելին …)

Ուսուցչի էլեկտրոնային օրագիր

Թվային կրթության միջավայրը դա կրթական միջավայր է, որտեղ ձևավորվում են երեխայի 21-րդ դարի հմտություններ ու որակներ, ինչպիսիք են` մեդիագրագիտությունը, քննադատական մտածողությունը, ստեղծական խնդիրներ լուծելու ունակությունը, գլոբալ մասշտաբով մտածելու կարողությունը, խմբում աշխատելու պատրաստակամությունը և քաղաքացիական գիտակցությունը, որն այնքան անհրաժեշտ է ժամանակակից մարդուն: Գիտելիքներն ու 21-րդ դարի հմտությունները նպաստում են սովորողի ինքնուրույնության ձևավորմանը և զարգացմանը: Ժամանակակից այդպիսի կրթական միջավայրի ստեղծման համար անհրաժեշտ են նորագույն համակարգչային տեխնոլոգիաներն ու ծրագրերը, որոնց յուրացումը դպրոցականերին հնարավորություն կտա համաշխարհային տնտեսության պայմաններում պատրաստվել կյանքին ու աշխատանքին: Էլեկտրոնային ուսուցման միջավայրը, որը ներառում է մեդիա դասեր, ուսուցման ժամանակակից մեթոդներ և գիտելիքներ, երեխայի համար կարող են դառնալ մի ամբողջ աշխարհ` լի նոր հնարավորություններով: Այստեղ էլ առաջանում է մյուս կարևոր խնդիրը` ինչպես այդ մեծ աշխարհում չմոլորվել, ճիշտ կողմնորոշվել, և գնահատելով ժամանակը` շարժվել դեպի նպատակը:

(ավելին …)